Նազենի Հովհաննիսյանի հերթական բոցը՝ «Ամենախելացին» խաղի ժամանակ։ Հարցի ժամանակ հնչում է Ռուսաստանի/ԽՍՀՄ-ի հիմնը, որից հետո երեխաները, որոնք աննախադեպ պայծառ դեմքեր են, պետք է գուշակեին, թե որ պետության օրհներգից էր հետևյալ հատվածը։ 12-ից 8-ը ճիշտ պատասխանեցին, որին հետևեց Նազենիի էպիկական զարմանքը. «Ես զարմացած եմ, որ ունենք ընդամենը ութ ճիշտ պատասխան... Ու ես կարծում եմ, որ էդ ոգու, ոգու տեսակը պետք է ընթեռնելի լինի հենց օրհներգում»... Կառլ, հլը մի կողմ թողնենք, թե ինչ է նշանակում՝ «էդ ոգու, ոգու տեսակը պետք է ընթեռնելի լինի» արտահայտությունը։ Բայց ինքը զարմացած է...
Ես նույնպես զարմացած եմ, քանի որ չեմ հասկանում, թե ինչու այդ բոլոր երեխեքը պետք է իմանային, որ դա ՌԴ հիմն է, ո՞վ է ասել, որ նրանք բոլորը պետք է իմանան դրա մասին կամ «այդ ոգու տեսակը պետք է ընթեռնելի լինի նրանց համար»։ Այ սենց armeniacae homosoveticus մտածելակերպն է, որ մեզ անընդհատ հետ է տանում 20-րդ դար։ Հիմա էդ երեխեքն էլ են զարմացել Նազենիի զարմանքի վրա...