Թուրքիայի իշխանությունները հերքում են ԴԱԻՇ-ի գրոհայինների կապը Դիարբեքիրում ահաբեկչության կազմակերպման հետ, որի հետևանքով, վերջին տվյալներով, 11 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Տեղացի թուրք նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ ահաբեկչությունը կազմակերպել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK), ոչ թե ԴԱԻՇ-ը: Իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ դա հաստատում են PKK-ի անդամների բանակցությունների ձայնագրությունները:

Ավելի վաղ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էին ԴԱԻՇ-ի գրոհայինները:

Դիարբեքիրում նոյեմբերի 4-ի պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Պայթեցվել է 1 տոննա պայթուցիկով բեռնավորված միկրոավտոբուս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել