Անսովոր ա երևի մեղմ, դաստիարակված Րաֆֆին: Սերժ Սարգսյանի խոսելաձևին, նիստուկացին որ սովորեցինք, Րաֆֆուն էլ կդիմանանք: Մի տեսակ լիդեր չի... Բայց ո՞վ գիտի Աստծո գործը... Մանավանդ որ մենք էլ օգնենք:
Միտինգն էլ ձգձգված...անհամաձակ...
Մի բան շատ խելոք ա մտածել, որ ինքը գնա մարզերով: Մեզ էսօր խորհուրդ չտվեցին Երևան գնալ, ասեցին չեք կարող անցնել, ետ կվերադառնաք: Չնայած ես ապրանք պիտի բերեի:
Նիկոլին չեմ սիրում, բայց վառ կերպար ա: Հազիվ ա իրեն զսպում ու շուտ-շուտ մտքում ինքն իրեն հիշեցնում, որ Րաֆֆին ա էս ամենի տերը...ՃՃՃՃ
Երազում տեսա, իբր ոչ մի գողական չկար վերևներում, բոլորը երկրից գնացել էին: Արթնացա ու մտածում եմ` հա էլի.... Միթոմ խի՞ չեն գնում եվրոպաներում ապրում, լֆիկն էլ...թոխմախն էլ...մնացածն էլ....
Ու տեսնես խի՞ ա էսպես, ում աթոռ ես տալիս`դառնում ա մարդակեր:
Մի բան լավ գիտեմ՝ ժողովուրդն ա թույլ: Որ իրա ամեն ինչին տեր կանգնի, գոնե վախից իրենց հավաք կպահեն: Տունդ բուլդոզերով քանդում են, տակը հանք ման գալիս` ձեն չես հանում... Բա վաղն էլ կգան, կքանդեն, մյուս օրն էլ: