Մեծ պահքի 13-րդ օր
Սբ Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մայր Աննայի հիշատակության օր
Ընթերցվածք` Առ. 11.2-11, Ես. 61.3-7, Բ Տիմ. 4.1-8, Հովհ. 10.11-16
Մեծ պահքի երկրորդ շաբաթն է մոտենում ավարտին` ուխտավորներիս առաջնորդելով դրախտի արտաքսման իրողության վերապրումից դեպի դարձ և աստվածտեսություն: Այս շաբաթ օրը Եկեղեցին հիշատակում է Ընդհանրական Եկեղեցու երեք սրբերի` սբ. Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետին, Կյուրեղ եպիսկոպոսին և նրա մայր Աննային: Այս սրբակենցաղ անձերը մեզ օրինակ են ծառայում հավատի հանդեպ նախանձախնդրության և անձնազոհության: ...Մեր մկրտությամբ յուրաքանչյուրիս վստահվել է քրիստոնեական վկայությունը` խոսքով, գործով և անձնական օրինակով և, եթե անհրաժեշտ է, կյանքի գնով: Ուստի, սբ. Կյուրեղ հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և Աննայի նման անձանձիր ու նախանձախնդիր լինենք Ճշմարտության և մեր փրկարար հավատի հանդեպ` ջանք չխնայելով հանուն ողջամիտ վարդապետության ճառագման մեզ շրջապատողների սրտերում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/494620317267919
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել