«Միքս» ամսագիրը հիմնադրվել է 2010թ. մարտ ամսին Արմեն Խլղաթյանի, Հովհաննես և Խորեն Զարգարյանների կողմից:

Ամսագիրը կոչվեց «Միքս», քանի որ անդրադառնում է տարբեր տարիքային խմբերին հետաքրքրող թեմաների: «Միքսը», լինելով ժամանցային և ինֆորմացիոն ամսագիր, այս երեք տարիների ընթացքում ժամանցը լրացրել է ` կազմկերպելով նաև  մի շարք ժամանցային միջոցառումներ ` «Միքս ձայներ» երգի մրցույթ, «Միքս մոդել» մրցույթ, մանկական մրցույթներ և այլն...

Փետրվարի 17-ին Jose  Ռեստորանային համալիրում : Տեղի ունեցավ շքեղ և հագեցած միջոցառում` «Միքս մրցանակաբաշխություն», «Միքս մոդել» մրցույթ, www.mymix.am  կայքի պաշտոնական բացում, համերգային շոու ծրագիր` հայկական էստրադայի սիրված կատարողների մասնակցությամբ: Միջոցառումը վարեցին սիրված հաղորդավար, երգիչ Սամվել Գրիգորյանը և դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը:

«Միքս մոդել» մրցույթին մասնակցում էին 12 աղջիկներ, ովքեր անցել էին երկրորդ փուլ: Իսկ հայտ ներկայացրած մասնակիցների թիվը բավականին մեծ էր: Մրցույթում ունեցանք երեք հաղթող`

«Միքս համակրանք», մրցանակին արժանացավ 3-րդ մասնակիցը ` Լիլիթ Իսրայելյանը

«Հանդիսատեսի կողմից առավելագույն ձայներ հավաքած մասնակից» մրցանակին արժանացավ 10-րդ  մասնակիցը ` Աստղիկ Այվազյանը

«Ժյուրիի կողմից առավելագույն ձայներ հավաքած մասնակից» մրցանակին արժանացավ    4 -րդ մասնակիցը` Անի Թորոսյանը:

Միջոցառմանը ներկա էին մոտավորապես 250-ից ավելի հյուրեր, ինչպես նաև մի շարք ճանաչված մարդիկ:

2012թ. լավագույն շապիկ մրցանակին արժանացան Ավետ Բարսեղյանը և Սոֆի Մխեյանը:

2012թ. Տարվա հայտնություն մրցանակին արժանացավ երիգչ Գևորգ Բարսամյանը:

2012թ. Ամենահամարձակ շապիկ մրցանակին արժանացավ ` երգչուհի Ջուսը:

Տարվա լավագույն բժիշկ թղթակից մրցանակը ստացավ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Լավագույն բարեկամ մրցանակին արժանացան Մհերը, Մարիաննա, Լիլուն, Դավիթ Թուջարյանը, Դելոն, Մերի Մակարյանը , Արմինե Գրիգորյանը, Էրիկ Անթաթանյանը և այլոք:

Լավագույն գործընկեր մրցանակին արժանացավ Դինա Ակոպովնան:

Միքսի զարգացման գործում մեծ ներդում ունենալու համար պատվոգրի արժանացավ Սամվել Գրիգորյանը:

Միքս խորհրդանիշ մրցանակին արժանացավ Զարուհի Բաբայանը:

 

Նշենք նաև, որ միջոցառումը լուսաբանել են 15-ից ավելի կայքեր, երեկոն ամբողջությամբ կցուցադրի Երևան հեռուստաընկերությունը:

Առաջիկայում պատրաստվում ենք «Միքս ձայներ» երգի մրցույթին, որը նույնպես կանցնի մեծ շուքով:

Լուսանկարները` «Միքս» ամսագրից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել