Հայաստանում հարյուրավոր քաղաքներ, գյուղեր, թաղեր, փողոցներ, սարեր կան թրքական/ադրբեջանական անուններով: Հայերի մեծ մասը հայկական անուն-ազգանուն չունի: Չկա մի մարդ, որ գոնե մեկ անգամ Արամ Ասատրյանի երգի տակ պար եկած չլինի (չխաբեք): Էհ, մի փոքր փողոց էլ իր անունով թող լինի: Ի՞նչ կա որ։ Ես ռաբիսներից ամենաքիչը իրեն եմ... չէ, ամենաշատը իրեն չեմ սիրել: Բայց ես փոքրամասնություն եմ, իմ կարծիքը նվազ է: Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ Արամն ավելի լավ է որպես ռաբիս, քան այսօրվա «սուտի էստրադչիները»: Դրանց երգածն էլ է ռաբիս, բայց քողարկված: Ես էլ ամեն ինչի անարատն ավելի եմ գնահատում:Մի խոսքով՝ վաղուց մեզ մոտ կարգին երգ-երաժշտություն չի ծնվում, հըմեն ռաբիսի վարիացիաներ են: Միակ բանը, որ սովետից մի քիչ գնահատում եմ, գեղխորհուրդն էր, որը ռաբիսին բեմ ու եթեր չէր տալիս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.zhamkochyan.5/posts/905059279595327?notif_t=close_friend_activity¬if_id=1478229725744230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



