Միայն Տոկիոյում, ավելի քան 10 հազար մարդ բնակվում է ինտերնետային սրճարանների 1 մետրը x2 վրա, 2 քառակուսի մետր վանդակներում: Այստեղ են նրանք քնում, ուտում, դիտում ծրագրեր, ֆիլմեր ու մուլտֆիլմեր, օգտվում ինտերնետից:
Այն Ճապոնիայում աճող «աղքատ սպիտակ օձիքավոր մարդկանց շերտն է», որոնք նույնիսկ սենյակ վարձելու գումար չունեն: 


Ճապոնիայի տնտեսության լճացումը եւ անշարժ գույքի բարձր գները մեծացնում են այսպես կոչված «աշխատող աղքատ» դասը: Խոշոր քաղաքների արվարձանները լի են էժան վարձատրվող աշխատանքով եւ տնակներում ապրող տարեց «կապույտ օձիքավորներով»: Օրինակ՝ միայն Օսակայի արվարձան Աիրին քաղաքում 30 հազար անտուն ծերեր են ապրում տնակներում: Քաղաքը գրեթե լքված է, ոստիկանությունը նախընտրում է չգնալ այնտեղ, եւ ամեն ինչ այդտեղ «յակուձա» մաֆիայի ենթակայության ներքո է: 

Վերջին տարիներին զգալի թվով գրասենյակային եւ ստեղծագործ աշխատողներ (կրեակլեր) դասվում են «աղքատ աշխատող» կատեգորիային: Վաստակած գումարի մինչեւ 60-70%-ը բնակարանի վարձ տալու հնարավորություն ոչ բոլորն ունեն (այլընտրանքն է - ապրել արվարձաններում, 1,5-2 ժամվա հեռավորության վրա, այս դեպքում բնակարանի վարձի ծախսերը կկրճատվեն եւ կկազմեն իրենց աշխատավարձի 40% -ը, այսինքն՝ բնակվարձը կկազմի մոտ 1,5-2 հազար դոլար ամսական): 

Շուկան եւ այստեղ է ամեն ինչը իր տեղը դրել: Ճապոնական խոշոր քաղաքներում հայտնվեցին «բնակարանային» նման էկզոտիկ առաջարկներ, ինչպիսին են ինտերնետ սրճարանների վանդակները:  Այս մոտ 2 քառակուսի մետր չափի պլաստիկ պատերով արված վանդակ սենյակներում մեկ գիշերը մոտ $ 25 արժե, բայց կարելի է վճարել մեկ շաբաթ առաջ ժամանակահատվածի համար եւ այդ դեպքում կարժենա $ 150 (ամսական 600-650 դոլար): Ճիշտ է, գինը ներառում է ինտերնետ ցանցին միացված համակարգչի անհատույց օգտագործում, ֆիլմերով եւ մուլտֆիլմերով տարբեր կրիչներ, ինչպես նաեւ գրքեր եւ անսահմանափակ ոչ ալկոհոլային խմիչքներ (ինչպես, օրինակ, «Կոլաներ»)  ուրիշ ծառայությունները:

Ցնցուղը՝ մեկ հատ ամեն հարկում, 25-30 վանդակի համար, որից օգտվելը $ 3 արժի:
Սա «բնակարանային շուկայի» ամենաարագ աճող հատվածն է Ճապոնիայում: Շատերը հինգ տարի արդեն այս պայմաններում են ապրում:

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել