Ես հպարտ Հայ մարդ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ, ես կաշաղք չեմ վերցնում, իմ ձայնը չեմ վաճառում, ես ապրում եմ իմ խղճի հետ համաձայն: 

Ալեն, դուք ցնորվել եք, եթե կարծում եք, որ այն մարդիք ում վերաբերում է ձեր հոդվածը, կգտնեն իրենց այստեղ, քանզի դուք խոսում եք տգետ մարդկանց մասին՝ ովքեր նույն կաշառակերներն ու կաշառք տվողներն են, դուք խոսում եք դատապարտելով ազգի մի ստվար զանգվածի՝ ովքեր սովոր են այս տեսակ կյանքին, ովքեր ուրիշ ոչ մի բան չեն տեսել ու կամ ինչ տեսել են այն էլ սովորել են: Այս մարդիք էլ ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ, այս մարդիք էլ հավատք ունեն ու մեծ մասը, վստահ եմ, այցելում է Հայ Առաքելական Եկեղեցի, այս մարդիք էլ ապրում են Հայաստանում ու այս մարդիք էլ ազգի մի մասն են: Կարծես նույն մարդիք ենք, ու կարծես նույն կերպ ենք ապրում, բայց արի ու մի տես, տարբերություն կա ազգի մեջ, ու կարեւոր չէ, աղքատ է թե հարուստ, պատգամավոր է թե քաղաքացի, հավատացյալ է թե աթեիստ/աղանդավոր, օլիգարխ է թե հասարակ մահկանացու: Ես կասեմ ձեզ, որ տարբերությունը մարդկանց մեջ է՝ ովքեր, այո, համաձայն եմ, ազգի մի մասն են կազմում, կարողա նաեւ այսօրվա դրությամբ արդեն 51%-ից ավելին, բայց սա բիզնես չէ, ու թեկուզ 51% էլ գերազանցեն, ես ազգ կանվանեմ մնացած 49-ին ու աճող պակասին կամ նվազող մեծամասնությանը: Իմ ցանկությունը հզոր ու հպարտ ՀԱՅ ազգ տեսնելն է, արժանի ՀԱՅՔԻ հետնորդները կոչվելուն, ազգ՝ որը տարբերվում է ցեղատեսակից իր դարերով ձեռքբերաց հարուստ հոգեւոր ու մշակութային արժեքներով, ազգային հպարտությամբ, ազգ, որի քաղաքացուն չես կարողանա նվաստացնել 5000 դրամով, միայն մի շատ պարզ պատճառով, որ այդ քաղաքացին Հայ ազգային պատկանելիություն ունի, որ այդ քաղաքացին այնքան հպարտ է իր ազգով ու այնքան պաշտպանված է իր ազգի պետականությունը պաշտպանող Նախագահի, Խորհրդարանի, Կառավարության կողմից, որ նա թույլ չի տա իրեն կաշառք վերցնել, կամ տալ: Հեքիաթ է չէ՞: Ես ուզում եմ ապրել այս հեքիաթում՝ լինելով իրատես մարդ: Եկեք պարզապես սկսենք ամենաչնչին բանից, եկեք սկսենք հարգանքից իրար նկատմամբ ու հպարտ լինելուց: Ես հպարտ Հայ մարդ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ, ես կաշաղք չեմ վերցնում, իմ ձայնը չեմ վաճառում, ես ապրում եմ իմ խղճի հետ համաձայն: 

ինչ վերաբերում է թե ինչու ենք վատ տրամադրված պարսիկների նկատմաբ, ես չեմ կարողանում դրա պատասխանը տալ, բայց ուզում եմ ազնիվ լինեմ ու ասեմ, որ շատ անգամ ես ինքս էլ, առանց խորը մտածելու, ասել եմ. «էս ինչքան պարսիկա լցվել քաղաք», ու էս թոհուբոհի մեջ չեն էլ տարբերվում ոչ ազերի պարսիկները, ոչ իսկական պարսիկները, ոչ պարսկահայերը, բոլորն էլ նույնացվում են ընդհանուր «պարսիկի» տակ: Արդյո՞ք սա թշնամանք է կամ ֆաշիզմ կամ որտեղից է գալիս այս ատելությունը: Խորանալով է, որ հասկանում ես, որ սա գալիս է մեր պատմության դաժան էջերից, երբ պասիկներն էլ, թուրքերի նման, կոտորում էին հայերին: Այդ իսկ պատճառով մենք իրավունք չունենք մոռանալու մեր պատմությունը, այդ իսկ պատճառով ենք գնում ապրիլին Ծիծեռնակաբերդ ու պարտավոր ենք գնալու հիշելու, ոչ ողբալու, այլ արդար պահանջ ներկայացնելու համայն աշխարհի՝ կոտորածը ճանաչելու փաստով: Ու պետք է նաեւ շարունակենք ապրել հարեւանների հետ քաղաքակիրթ աշխարհում:
Իրանը այսօր հանդիսանում է Հայաստանի ռազմավարական գործընկերը, եւ պարսիկների ու հայերի ելումուտը կարգավորվում է դիվանագիտական հարաբերություններով, այստեղից հասկանալի է դառնում պետությունների շահերի հարցը զբոսաշրջիկության ոլորտում եւ բացատրում պարսիկների հավաքների շահեկան դիրքը ու կարեւորությունը Հայաստանի համար: Լսել եմ այս օրերին Հայաստանում 60000 պարսիկ կա: Վիզաները մենք ենք չե՞ տվել, բա ինչու՞ ենք զարմնում կամ զզվում: Մուտքեր ենք ապահովում ՝ հուսով եմ բյուջե: Թե բյուջեից ու՞ր՝ հուսով եմ ՀԱՅ ազգի պետության եւ պետականության զարգացմանն ու հզորացման համար: Հետեւությունները դուք արեք, արժի՞ հիմա զզվել որ պարսիկները գան Հայաստան: Ճիշտ է, հույսի վրա շատ եմ ապավինում, բայց ինչ արած, հույսն է, որ վերջինն է մահանում, ու էլի հուսամ, որ հրեական վտանգի ժամանակ պարսիկները չեն զավթի մեր երկիրը: 

Աղանդի մասին շատ չեմ ոզում ծավալվել՝ համարելով այն կործանարար չարիք մեր հասարակության համար, ինչպես նաեւ համասեռամոլությունը: Հասարակության պառակտումը սկսվում է հավատքի հանդեպ կասկածներ սերմանելուց: Ու խնդրում եմ հիմա, շատ ուշադիր եղեք այստեղ, կասկածը հավատքի հանդեպ կարող է սերմանվել ոչ միայն աղանդի պատճառով եւ աղանդավորների կողմից, այլ նաեւ, շատ խորը ցավով եմ նշում այս հանգամանքը, մեր եկեղեցու սպասավորի պատճառով, ով պարզապես գործի է ընդունվել փող աշխատելու ու կնունք, ծնունդ, հարսանիք բիզնեսի համար: Կեղծ սպասավորներ ու կեղծ բարձրաստիճան եկեղեցականներ, վախեցեք ահեղ դատաստանից, հետ նայեք ու տեսեք հայ արժանավոր զավակների՝ Ղրիմյան Հայրիկի, Վազգեն Ա-ի արածն ու թողածը, հետո ամոթ ապրեք ու հրաժարվեք ձեր եկեղեցական պաշտոններից, ազատեք մարդկանց խաբված լինելուց: Ուստի, խնդրում եմ Ձեզ ՀԱՅԵՐ, ուշադիր եղեք, մի պղծեք ձեր հավատքը կեղծ սպասավորի կամ իրենից չտարբերվող աղանդավորի քարոզով: Հավատացեք Աստծուն, որը միակ ճշմարտությունն է ու նա կուղորդի ձեզ ու կլուսավորի ձեր մութ ու դժվար ճանապարհը:

Հարգելի Ալեն, ես գիտեմ որ ձեր կողմից չի մեկնաբանվելու իմ գրած մեկնաբանությունը, ուստի մի համաձայնվեք, բայց ընդունեք, որ ես ձեր հոդվածը չեմ քլնգում, այլ համաձայնվում եմ վերապահումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել