Ինձ սարսափելի ջղայնացնում են այսօր Հայաստանում գերակշռող հանրային քննարկման առարկա թեմաները, մտքերը, հասարակության ընկալումը: Այս ամենը գրում եմ անկեղծ ցավով ու համոզված եմ, որ քննադատության մեծ ալիք է բարձրացնելու կարդացողներից ոմանց մոտ: Որոշել եմ, նույնիսկ, բանավեճի չբռնվել ու չքննարկել գրածս: Բայց չասել էլ չեմ կարող: Հարգեք նաեւ այս կարծիքը: Մի համաձայնվեք, բայց ընդունեք:
Նոր պարսիկների մասին մի փոքր զզվելի հոդված կարդացի: Ասում ա, թե գալիս են եւ անլվա լցվում են մեր երկիր ու ամենահետաքրքիրն այն էր, որ տակը գրված 6 մեկնաբանությունները դրական էին եւ գրողները համաձայն էին հեղինակի հետ:
Մի քանի օր առաջ էլ կարդացի, թե ինչպես էր մեկը հրճվում նրանով, որ ոստիկանությունը փակել է, իր կարծիքով, հայկական պոռնո կայք: Չտարբերելով, որ կայքը պոռնո չէր, այլ ուղղակի, կավատության հոդվածի տակ էր մտնում` մեջը, նույնիսկ, բաց կուրծք չկար, որ կարելի լիներ որակել, որպես էռոտիկ, էլ ուր մնաց, որպես` պոռնո:
Հիմա զայրույթիս իմաստը: Ջղայնացած եմ, որ մեր ազգի մեջ (ոչ ամբողջ բնականաբար) ինչ-որ մի կարեւոր բան, ինչ-որ մի ռուբիլնիկ սխալ ա միացվել: Տգիտությունն ա շատ: Ինչի ենք մենք զզվում եւ ագրեսսիա դրսեւորում պարսիկների նկատմամբ ու ապրիլի 24-ին բոլորով գնում Ծիծեռնակաբերդ նույն էմոցիան ու զզվանքը վերապրած թուրքի արածը դատապարտում: Ինչի ենք մենք ասում, որ պարսիկների վրայից հոտ ա գալիս էն դեպքում, որ ինքներս շաբաթը մեկ լողացող շատ հայ ծանոթներ ունենք: Ու եթե կասեք, որ չունեք, ուղղակի, մի օր նստեք երթուղային տաքսի: Ինչի ենք մենք հպարտանում մեր մշակույթով եւ միաժամանակ անտեսում մեզանից ոչ պակաս մեծ մշակույթ ունեցող հին ազգի գոյության իրավունքը: Արդյոք դա ֆաշիզմ չի: Բոլոր ոլորտներում նման մոտեցում կա: Բոլորը թաքուն սեքս են անում, բայց Անժելա Սարգսյանին են քննադատում: Հոմոսեքսուալներին ով ոնց պատահի քրֆում ա, նույնիսկ ծեծում են: Մի օր չտեսա մասսայաբար կաշառակեր մեկին տենց վիրավորեն կամ ծեծեն: Ինչի, որովհետեւ նրանցից կախում կա: Նունիսկ, եթե ինքը կաշառակեր հոմոսեքսուալիստ ա: Հետո, որ մի բարձրաստիճան գոմիկ գալիս ա, ամենաբարձր մակարդակով տանում պատիվ են տալիս ու պարտքով փող ուզում: Սա ոնց ա կոչվում: Բա որ խոսելիս ասում են էդի եվրեյ ա, կամ էդի մասոն ա ու ինչ, որ հրեա ա, ուրեմն վատն ա? Քրիստոսն էլ ա հրեա, այ քրիստոնյա:
Նորից եմ ասում, բնականաբար, գրածս չի վերաբերվում բոլորին: Ում վերաբերվում ա, նա իրեն կգտնի այստեղ:
Աղանդների մասին ընդհանրապես խոսք չկա: Հերիք չի սրա նրա կյանքի մեջ էին մտնում, հիմա էլ հոգու ու հավատքի մեջ են ուզում մտնել: Դոշ ծեծելով ասում են, որ քրիստոնյա ենք ու մոռանում, որ Աստվածաշունչը տալիս է ընտրության իրավունք, մոռանում ենք, որ պետք է չդատենք, որ չդատվենք, մոռանում ենք, որ նույն քրիստոնեությունը ունի տարբեր ճյուղեր (նույն Հռոմի պապը Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր չէ, բայց ոնց-որ թե աղանդավոր էլ չէ), մոռանում ենք, որ քրիստոնեությունը մինչ պետականացումը, տարիներ շարունակ աղանդ է համարվել: Օրենքի ու իրավունքի մասին, խոսել անգամ չեմ ուզում: Մի օր չտեսա էդ բարոյականները, գոմոֆոբները, պարսիկներին ատողները, աղանդների դեմ պայքարողները գնան երկիրը իրականում քայքայող ռեալ մի բանի դեմ կռիվ տան: Գնան, ասենք, Պաշտպանության նախարարություն ու հարցնեն, թե մեր երեխաները ինչի են մահանում խաղաղ ժամանակ: Կամ մի տեղ կռիվ տան գողացված ձայների համար: Կամ ասեն խի եք կաշառք վերցնում, այ դատավոր, այ կադաստրի աշխատող: Նույնիսկ ամենափոքր բանի համարձակություն չկա:
Հաճախ ասում են սա իմ իրավունքն է կամ ես խախտում չեմ արել, բա էդ մարդն էլ իրավունքներ ունի: Իրավունք ունի ում ուզենա հավատա, ում հետ ուզենա քնի, որ երկիր ուզենա գնա: Բա էդ իրավունքը ինչի չենք հարգում: Չեմ ուզում շատ օրինակներ բերել: Դրանք շատ են: Ուղղակի, կիսվեցի մտքերով: Ես ոչ Եհովայի վկա եմ, ոչ հոմոսեքսուալ, ոչ պարսիկ, ոչ էլ հրեա: Իմ բերած բոլոր օրինակները վատ հետեւանքներ են ունեցել պատմության մեջ: Չեմ ուզում մեր երկրում տեսնել ատելություն, ինկվիզիցիա, Հիտլեր, երիտ-թուրքեր: Իրանք են վերընշված գաղափարների կրողը, այլ ոչ թե հայ մարդը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել