Ուղղակի հումորիս զգացումը այլևս չի ներում անտարբեր անցնել էն բլոգեր-լրագրողների` լացելու չափ պրիմիտիվ ապատեղեկատվության կողքով, ովքեր էնքան են տարվել ժամ առաջ մարդկանց մոլորության մեջ գցելու իրենց «առաքելությամբ», որ մոռացել են, որ այսօրվա հայ քաղաքացին այլևս կախված չէ պետական քարոզչության հիմնական զենք համարվող հեռուստատեսությունից, ու որ կարող է համացանցի, էլ չեմ ասում հասարակ բջջայինից զանգի միջոցով պարզել, թե երկրի տարբեր հատվածներում ինչ իրավիճակ է տիրում: Իսկ դուք բռնել եք, թե Րաֆֆին սենց, Րաֆֆին նենց, ըստեղ 20 հոգի էին հավաքված, ընդեղ էլ, պարզվեց, բոլորը տները ծախել, գնացել էին խոպան, ու էլ մարդ չկար, որ գար հանդիպման... Ամոթ է... Մի քիչ, շա՜տ քիչ հարգա՛նք ունեցեք ձեր ու ձեր ժողովրդի հանդեպ: Այսքանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/494401957282585?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել