Նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 21-ին, ՀՀԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում: Հանդիպման ժամանակ վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևան քաղաքի ավագանի Արայիկ Մխիթարյանը և մի խումբ անծանոթ անձինք սեռական բնույթի հայհոյանքներով սկսեցին ինձ վերագրել մեղադրանքներ, որոնք բոլորովին կապ չունեին իմ անձնական և մասնագիտական գործունեության հետ: Նրանք, ահաբեկելով ինձ, անհիմն պատճառաբանումներով պահանջում էին աշխատանքից ազատվելու դիմում գրել: Նշեմ նաև, որ 2006 թ.-ից ՀՀԿ անդամ եմ և միշտ հավատարիմ եմ մնացել կուսակցության գաղափարախոսությանը, սակայն անհասկանալի է, մի՞թե ապահով Հայաստանը գանգստերների ու ամենաթողության Հայաստանն է:

Արաբկիր վարչական շրջանի «Խաղերի մարզադպրոց»-ի տնօրեն 
Աշոտ Ղարագյոզյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել