Operativ.am-ը գրում է.

Image result

Ֆրանսիայում 4 կզկիթ է փակվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է. «Այդ մզկիթները ծառայում էին արմատական գաղափարախոսության տարածման համար, որը չի համապատասխանում Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին և սպառնալիք է ներկայացնում հասարակության անվտանգության համար»:

Մզկիթները գտնվում էին Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային շրջանում, Վալ դե Մարն, Իվելին և Սենա Սեն Դենի դեպարտամենտներում: Նշվում է, որ դրանք Փարիզին կից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել