Այսօր նորից թախիծն է ինձ ընկերակցել… Վաղուց է ես քո մասին չէի հիշել, իսկ այս գիշեր… Այս գիշեր քեզանով եմ ապրել, քո աչքերով, որոնք շատ հեռու են ինձանից, որոնց մասին ես խոստացել էի երբեք այլևս չհիշել… Մի նյարդային ծիծաղ է մոտս սկսվում, երբ հիշում եմ, թե ինչպես ուղեղս ինձ ստիպում է մոռանալ, իսկ սիրտս… Ատում եմ ես սրտիս… Ատում եմ քեզ… Ատում եմ ինձ… Ատում կյանքս… Կյանքս, որ առանց քեզ է անցնում… Մտածում եմ… Անընդհատ, անդադար… Սակայն այդպես էլ չեմ կարողանում հասկանալ ինչու… Ինչո՞ւ այդպես էլ մենք բաժանվեցինք դեռ չմիացած… Ուզում եմ չմտածել… Ուզում եմ մտածել, բայց դե հասկանալ… Ուզում եմ… Տենչում եմ գեթ մեկ անգամ կրկին տեսնել քեզ… Կրկին նայել աչքերիդ մեջ… Կրկի՞ն… Ախր ես երբեք չեմ նայել աչքերիդ մեջ… Չեմ համարձակվել… Ինչո՞ւ… Երևի վախեցել եմ, որ դու կտեսնես այնտեղ սիրո փոթորիկ… Կտեսնես խռովք… Կտեսնես հույսի ճյուղից ամուր գամված սիրո բողբոջ… Բազմիցս խոսացել եմ հետս… Բացատրել ինքս ինձ, որ այսպես ապրելը սխալ է, որ պետք է քայլեր ձեռնարկել… Բայց դե ինչ քայլեր… Հպարտությունս… Ինքնասիրությունս… Ես… Ես խանգարում եմ ինքս ինձ ճիշտ կողմնորոշվել… Ճիշտ հասկանալ… Ճիշտ քայլեր ձեռնարկել… Ճիշտ ապրել… Ես ինքս դարձել եմ իմ թշնամին… Ես ինքս ինձ համար խանգարող մի հանգամանք եմ… Իմ ճանապարհին հանդիպող բոլոր խոչընդոտները ես միշտ հաղթահարել եմ, անցել վրայով, հաղթանակած դուրս եկել… Սակայն այս անգամ ես անզոր եմ… Անզոր վերացնել ինքս ինձ… Անցնել ինքս իմ վրայով… Ես խոչընդոտ եմ…  Գիտես, այս գիշեր կռվում էի քեզ հետ… Որոշ բաներ ապացուցում… Ցույց տալիս, որ ես կարող եմ ամեն ինչ, որ ես կհասնեմ բարձունքի… Ես վիճում էի քեզ հետ… Բայց դե ես գիտեմ, որ ես վիճում էի ինքս ինձ հետ… Ապացույցներ էի բերում, վկայություններ… Սակայն երբ արևի ճաճանչները լցվեցին ներս ու խուտուտ տալով փակված, սակայն ոչ քնած աչքերս արթնացրին ինձ, այնժամ հասկացա, որ ես անզոր եմ… Ես ոչինչ չեմ կարող անել… Որ ես..

Տխրություն է նորից իմ սենյակում… Թախիծ իմ հոգում… Ամենուր գարուն… Ամենուր ջերմություն… Սակայն ձմեռ է այսօր իմ սրտում… Ցուրտ է, ու մռայլ… Նորից հիշեցի ես քո համարը… Որը երբևէ ես չեմ մոռացել… Իմ թույլ ձեռքերով վերցրի հեռախոսս ու հավաքեցի… Հավաքեցի ես քո համարը… Պետք էր քաջություն… Պետք էր մի թեթև ձեռքի շարժում սեղմել կոճակը ու… Ու ես կլսեի քո քնաթաթախ ձայնը, որը զարմացած տոնով կհարցներ՝ ով է… Սակայն ես քաջ չեմ… Ու հեռախոսս անջատեցի՝ ջնջելով քո համարը… Ջնջեցի, սակայն ուղեղս հեռախոս չէ… Այնտեղից ջնջել ես ի վիճակի չեմ… Ջնջել եմ քեզ հետ կապված ամեն ինչ… Քո նկարները, որոնք գաղտնի կերպով էի հայթայթել… Սակայն սրտումս քո պատկերն է ապրում, աչքերումս քո ժպիտը, որոնք կրկին գաղտնի կերպով են բույն հյուսել այնտեղ… Սակայն այնտեղից ջնջել ես անզոր եմ… Ես ինչ թույլ մարդ եմ… Բոլորը կարծում են, թե ես ուժեղ եմ, ամենակարող… Բայց դե դա կեղծ է… Արտաքին մի շղարշ… Ու այդ արտաքին ուժը խոչընդոտ է ինձ համար… Ես խեղդվում եմ… Օդ չկա… Բացում եմ պատուհանս… Օդը մաքուր է… Շուրջս ծառերն են կանաչ հագած… Իսկ ես կրկին խեղդվում եմ… Ջուր եմ խմում… Սակայն դեռևս ես խեղդվում եմ… Խեղդվում եմ ներսից… Վառվում եմ… Կրակ է… Սառը մի կրակ… Դողում եմ ես այդ կրակից… Վառվում եմ ես քո կարոտից… Սենյակումս քո ձայնն է հնչում… Շրջվում եմ… Բայց սենյակս դատարկ է կրկին… Գժվում եմ… Խելագարվում եմ քո կարոտից… Ատում եմ ես քեզ… Ատում եմ ես ինձ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել