Image result for քրիստինե պեպելյանԷս էլ ասեմ ու քնեմ....
Պեպելյանի՝ իր երկրպագուի հարսանիք գնալը շատ գեղեցիկ ու սիրուն ժեստ էր, հիասքանչ քայլ էր ու կայֆ բան էր....

Հիմա վատ մասը.
Պեպելյանը թող փիառշիկին վապշե աշխատավարձ չտա ու հանի գործից... Խայտառակում ա էտ աղջկան։
Հիմա բացատրեմ. ամեն ինչ ավելի սիրուն կլիներ, որ էտ տեսանյութը Պեպելյանը չդներ իրա էջում։ Նա հայտնի երգչուհի ա, որ էտ տեսանյութը հարսը դներ դաժե, բոլոր կայքերը կտանեին, որ հյուրերից մեկը դներ, հաստատ բոլորս դրա մասին կիմանայինք ու մի լաաավ կգովայինք, պետք չէ էժանագին փիառ քայլեր խորհուրդ տալ Պեպելյանին՝ 0-ի հավասարեցնելով պեպելյանական վայել գեղեցիկ քայլը։

Ու մենակ Քրիստինեի մոտ չի տենց, բոլոր աստղերի փիառշիկները ստանդարտ, դախ ու թույլ մասնագետներ են, ովքեր իրանց անգրագետ քայլերի միջոցով միշտ վատ իրավիճակի մեջ են դնում «շեֆերին»...
Ա՛յ փիառշիկներ, համ էլ միշտ պարտադիր չի լաբավոյ գովերգեք, կարաք դա անեք ուրիշի ձեռքով ու ավելի գեղեցիկ։
Էսքանը...
Հ.Գ. Վստահ եմ՝ Քրիստինեն չի նեղանա ու կընդունի ճիշտ քննադատությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել