02Araratnews.am-ը գրում է.

Իրաքի շիաական աշխարհազորայինները վերահսկողություն են սահմանել Մոսուլից Ռաքքա մայրուղու նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»­-ն, այս մասին հաղորդել է շիաական հրամանատարներից Ջաֆար ալ­-Հուսեյնի բրիգադի ներկայացուցիչը:

Նա շեշտել է, որ վերահսկողություն է սահմանվել ալ-­Լայն ճանապարհի նկատմամբ, որն ընկած է Մոսուլի հարավարևմտյան հատվածում: Հրամանատար ալ­Հուսեյնի խոսքով էլ՝ այդ ճանապարհը ահաբեկիչների համար հիմնական մատակարարման ուղին էր: Մոսուլի գրավման ուղղությամբ իրաքյան ուժերի գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17­ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել