Instagram ծառայությունն սկսել Է նոր միջոցների թեստավորում, ինչը թույլ կտա բջջային հեռախոսների հավելվածով առցանց-գնումներ կատարել: Ինչպես հաղորդվում Է ընկերության պաշտոնական բլոգում, սույն գործառույթն առայժ մհասանելի Է միայն ԱՄՆ-ում սոցիալական ցանցի օգտատերերի համար iOS հարթակով։

Մասնավորապես, առցանց-գնման մեխանիզմը բաղկացած կլինի մի քանի քայլերից. Instagram-ում գովազդային գրառման ստորին ձախ անկյունում կհայտնվի “tap to view” («սեղմել դիտման համար») հատուկ պատկերը, ինչից հետո օգտատերերը կկարողանան մանրամասն տեղեկատվություն տեսնել ապրանքի և դրա գնի վերաբերյալ: Գնումը կկատարվի “shop now” («գնել այժմ») կոճակը սեղմելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել