Թոխմախի Մհերի արկածները լրագրողների հետ շարունակվում են. երբ լրագրողը փորձել է հարցուփորձ անել Սեդրակյանին, թե ինչո՞ւ նա չի ներկայանում էթիկայի հանձնաժողովի նիստերին, երբ այնտեղ քննարկվում է նաև «Չանդ կպոկեմ»-ի հայտնի դեպքը, ինչին ի պատասխան Սեդրակյանը սկզբում հայտարարել է, որ եթե հարկ եղավ, կներկայանա, իսկ հետո սկսել է պահանջել, որ էդ դիկտաֆոնը հեռու տանեն, որովհետև, մեջբերում եմ, «էդ դիկտաֆոնը բերանս մտցրիք»։ Հենց լրագրողը հարցրել է, թե արդյո՞ք Սեդրակյանը խոսակցություն ունեցել է ՀՀԿ առաջնորդի հետ այս թեմայի շուրջ, Սեդրակյանը պահանջել է, որ գրավոր դիմեն հարցերով ու կրկին անգամ պահանջել է դիկտաֆոնը բերանը չմտցնել։ Լրագրողը նկատել է, որ դիկտաֆոնը ամբողջ կես մետրի վրա է նրա բերանից, ինչին ի պատասխան Սեդրակյան Մհերը հայտարարել է, որ ի՜նչ կես մետր, 40-50 սանտիմետրի վրա է...
Մդա... Ոնց կասեր տատս. «Չէ, բալամ, դու մարդ չես դառնա»։



