Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Ախուրյանում եւ Մարալիկում, տեղում է ձյուն:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



