Barometer.am-ը գրում է.
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2853): Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2823), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2811):
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանի դիրքը և գործակիցը չի փոխվել: Արոնյանը (2795) ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը (2772) ընթանում է 9-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստնեի ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2675) գտնվում է 68-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը (2672)` 74-րդ և Գաբրիել Սարգսյանը (2667) ` 81-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Մագնուս Կարլսեն – 2853
2. Ֆաբիանո Կարուանա – 2823
3. Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2811
4. Վլադիմիր Կրամնիկ – 2810
5. Լևոն Արոնյան – 2795
6. Ուեսլի Սո – 2794
7. Վիշվանաթան Անանդ – 2779
8. Հիկարու Նակամուրա – 2779
9. Սերգեյ Կարյակին – 2772
10. Պենտալա Հարիկրիշնա – 2768
Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2635): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը (2580): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2561): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 34-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 37-րդ:
Լավագույն տասնյակ.
1.Հոու Յիֆան – 2635
2. Ցզյու Վենցզյուն – 2580
3. Աննա Մուզիչուկ – 2561
4. Համփի Կոներու – 2557
5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2555
6. Հարիկա Դրոնավալի – 2543
7. Վիկտորիա Չմիլիտե – 2538
8.Մարիա Մուզիչուկ – 2532
9. Կատերինա Լահնո – 2530
10. Վալենտինա Գունինա – 2525
Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2730), երկրորդ հորիզոնականում է Վեյ Յին (2706), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2551) գտնվում է 37-րդ հորիզոնականում , Տիգրան Հարությունյանը (2501)` 56-րդ, Հայկ Մարտիրոսյանը (2496) ` 61-րդ:
Լավագույն տասնյակ
1.Ռիչարդ Ռապորտ – 2730
2. Վեյ Յի – 2706
3. Դուդա Յան-Քշիշտոֆը -2684
4. Սյուն Ջեֆրի – 2660
5. Վլադիսլավ Արտեմև – 2658
6. Դանիիլ Դուբով – 2648
7. Մաթիաս Բլուբաում – 2641
8. Գրիգորի Օպարին – 2621
9. Յորդեն Վան Ֆորեստ – 2614
10. Յուրի Ելիսեև – 2614
Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:
Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Յան Նեպոմնյաշչին (2812) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 10-րդ հորիզոնականում:
Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Հրանտ Մելքումյանը (2736) գտնվում է 24-րդ հորիզոնականում, Սերգեյ Մովսիսյանը (2717) ` 34-րդ, Տիգրան Լ. Պետրոսյան (2715)` 36-րդ, ,Վլադիմիր Հակոբյան (2698)` 53-րդ և Գաբրիել Սարգսյանը (2673)` 70-րդ
Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2850) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2830) գտնվում է 5-րդ հորիզոնականում:
Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2720) գտնվում է 37-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյան (2717)` 38-րդ, Հրանտ Մելքումյանը (2712) 42-րդ,
Սերգեյ Մովսիսյանը (2658) ` 85-րդ և Վլադիմիր Հակոբյան (2654)` 89-րդ: