Իրաքի Մոսուլ քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները միտումնավոր խաղաղ բնակիչներին տեղափոխում են շրջաններ, որտեղ գտնվում են ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքները, ինչը ռազմական հանցագործություն է։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ռավինա Շամդասանին։
«Խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը, ինչպես նաև վերաբնակեցման հրամաննները, որոնք կապված չեն նրանց անվտանգության հետ կամ առաջնային ռազմական նպատակ չեն, ռազմական հանցագործություն է»,-ասել է հանձնակատարը։
ՄԱԿ-ի նոր տվյալների համաձայն՝ անցած շաբաթ ԴԱԻՇ-ի գրոհայինները սպանել են Իրաքի զինված ուժերի նախկին աշխատակիցնեի։ Շամդասանիի խոսքով՝ տեղեկատվությունը ստացվել է հավաստի աղբյուրներից, սակայն զոհերի թիվը կարող է շատ ավելին լինել։ Հաղորդագրություններ կան նաև այն մասին, որ ԴԱԻՇ-ը ահաբեկում և վախեցնում է բնակիչներին, որոնց կասկածում է Իրաքի զինված ուժերին աջակցելու մեջ։