Ուրեմն՝ ներմուծող ընկերությունը, եթե նոր է ուզում ներկրել, առնվազն երկու օր պետք է՝ ծանոթանալու շուկայի գներին, որպեսզի ընտրի լավագույն տարբերակը: Ենթադրենք՝ ճարեց, առանց նմուշն ուզելու որոշեց պայմանագիր կնքել: Տվյալների փոխանակումը և պայմանագրի ակտի կազմելը հաշվենք 1 օր, դրանից հետո պայմանագիրը արագ փոստով նվազագույնը երրորդ օրում նոր հասնում է պատվիրատուին, ստորագրելուց, կնքելուց հետո ևս 3 օր հետ է վերադառնում: Հետո կազմվում է proforma invoice, դա հաստատելուց հետո կազմվում է commercial invoice և կնքվում: Այնուհետև վերջնական հաստատումից հետո փոխանցվող գումարը ուղարկողի հաշվին նստում է երկու օրում: Գումարը կամ, ըստ պայմանավորվածության, դրա մի մասը հաշվեհամարին նստելուց հետո բարձվում և մաքսազերծվում է, որը տևում է առնվազն 1 օր: Այնուհետև 7 օր ճանապարհ:
Իսկ հիմա հաշվեք, քանի՞ օր տևեց որոշելուց մինչև առաքում ՝ 15 օրից ավել:
Էդ բանան ներկրողը, որի ո՛չ անունն է գրված, ո՛չ ազգանուն, ո՛չ մի ինֆո, էդ ո՞նց հասցրեց 7 օրում բանան ներկրի:
Փոքրի՛կ իշխան, ինձ կսովորեցնե՞ս արագ ներմուծելու արվեստը:
Լավ, գրողը հնարավոր է՝ անուղեղ է, չի հասկանում, բա խմբագրողն ու հրապարակո՞ղը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել