«Իսլամական պետություն»(Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման զինյալներն իրենց խմբավորման 50 անդամների մահապատժի են ենթարկել իրաքյան Մոսուլի արվարձանում դիրքերից փախչելու համար, քաղաք, որի ազատագրման գործողությունն ընթանում Է հոկտեմբերի 17-ից, հայտնում է РИА Новости-ն:
Բոլոր փախչողներին ահաբեկիչների շարիաթական դատարանը մեղադրել է հավատուրացության մեջ: Մահապատիժը, ըստ ԶԼՄ-ների տվյալների, իրականացվել է Մոսուլ քաղաքից արևմուտք գտնվող ռազմաճամբարներից մեկում:
Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով, խմբավորման մահապատժի ենթարկված անդամներն Իրաքի մյուս շրջաններից փախստականներ էին և ԻՊ-ի մոլեռանդ հետևորդները չէին: Նրանք ահաբեկիչների շարքերն էին մտել մահվան սպառնալիքի ներքո:
Նյութի աղբյուր՝ goo.gl/qDt1d9content_copyCopy short URL
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել