Հավանաբար շատերդ քաղաքում հանդիպած կլինեք արդեն մեծ էկրան բարձրացած «18+» կոչվող կինոկատակերգության պաստառներին, որոնք առաջին հայացքից բավականին հետաքրքիր և կրեատիվ են, բայց համացանցը մի քիչ փորփրելուց հետո կապրեք հերթական հիասթափությունը մեր երկրում կոմերցիոն ոլորտում ոչ միայն երևակայության սովից, այլ նաև անամոթաբար կատարված պլագիատից: Պարզվում է` այս հետաքրքիր, ժամանակակից սյուրռեալիզմի ոճով արված աշխատանքները պատկանում են  Գերմանիայում բնակվող Թոնի Ֆութուրա անունով մի արվեստագետի: Հեղինակի աշխատանքները հայկական այս ֆիլմի գովազդային պաստառներ են դարձել ոչ ավել, ոչ պակաս գրագողության արդյունքում: Չե՞ք հավատում. համոզվելու համար ուղղակի հետևեք հղումներին:

http://guyhepner.com/product/lemons-tony-futura/

http://www.boredpanda.com/surreal-digital-art-20/

Surreal Digital Art

 Картинки по запросу կինոկատակերգություն 18+Այս Խայտառակությունը հասցրել է նկատել նաև ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ամիրխանյանը:

Untitled by Tony Futura

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել