Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականի պատճառը Վատիկանի շուրջ ստեղծված սկանդալն է: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Իտալական «Repubblica» պարբերականում հրապարակված հոդվածում նշվում է, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը դեկտեմբերի 17-ին հարյուր էջանոց զեկույց է ստացել, որում մի շարք տեղեկություններ են եղել Վատիկանի ազդեցիկ կարդինալների մասին:

Մասնավորապես այդտեղ նշվում է կարդինալների միասեռականության և եկեղեցու միջոցները յուրացնելու մասին: Համաձայն աղբյուրի՝ զեկույցը պատրաստվել է, որպեսզի շանտաժի ենթարկեն Հռոմի Պապին, այդ իսկ պատճառով նա ստիպված է եղել լքել աթոռը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր, որ պատրաստվում է լքել պապական աթոռը փետրվարի 28-ին: Այս մասին 86-ամյա Հռոմի պապը հայտնել էր կարդինալների կոլեգիայի նիստի ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել