Միջնադարյան Հայաստանում իր դաստիարակության համակարգով և բարոյական չափանիշներով եվրոպական ասպետների դասին նմանվում էր հայ ազնվականների ստորին դասը՝ ազատանին: Ազատները վասալական կախման մեջ էին խոշոր հողատերերից և զինվորական ու նաև այլ կարգի ծառայությունների համար նրանցից ստանում էին հողաբաժին՝ խոստակ և ժառանգաբար օգտագործում էին այն՝ դառնալով ավատառու: Ազատներից՝ սեպուհներից ու ոստանիկներից էր կազմում երկրի ընտրյալ զորախումբը: Ազատագունդ զորքը կամ ազատազորքը, այլ խոսքով՝ ազնվականների հեծելազորը:
Կիլիկյան Հայաստանում այս դասին համապատասխանում էր «ձիավորների» ասպետական դասը: Նրանք հիմնականում ազատների դասի մանր ու միջին հողատերերն էին, որոնք իրենց կարգավիճակով երկրում չորրորդ աստիճանում էին՝ թագավորից, մեծ իշխաններից և բարոններից հետո: Եվրոպական ասպետների նման «ձիավորներ ասպետները» ևս զինվորական ծառայության դիմաց թագավորից ու մեծ իշխաններից ստանում էին այսպես կոչված «պարգևական» հողատարածք (համապատասխանում է եվրոպական նույնիմաստ beneficium տերմինին զուգահեռ): Հողից բացի՝ ձիավորները ստանում էին ռոճիկ՝ հռոգ, ինչպես նաև նրանց էր հատկացվում ռազմավարի կամ ռազմագերիների դիմաց ստացվող փրկագնի մի մասը: Իրենց սպառազինությամբ ևս նրանք հագնում էին կապույտ համաձգեստ՝ ոսկեղեն խաչով և առյուծի նշանով: Ձիավոր ասպետի կոչումը ստանալու համար ազնվական երիտասարդները հրապարակավ՝ զինախաղերում, ի ցույց էին դնում իրենց ուժը, ճարպկությունը և հմտավարժությունը ռազմական ոլորտում՝ ձիավարությունը, թրի, նիզակի, նետուաղեղի գործածություն և այլն:
Ձիավոր ասպետ ձեռնադրվելու՝ «ձիավորեցուցանելու» արարողությունը կատարվում էր որևէ նշանավոր իրադարձության՝ գահաժառանգի ծննդյան, մկրտության, թագադրման, ջրօրհներգի, հաղթահանդեսների կամ այլ տոնակատարությունների ժամանակ: Առաջին աստիճանի ասպետի կոչում շնորհվում էր երկրի սպարապետին, մարաջախտին, իշխաններին, իսկ երկրորդ կարգի՝ մանր ազնվականներին:

- Հարկ է, որ ասպետը օժտված լինի Աստծո նկատմամբ երկյուղածությամբ ու պաշտամունքով, ջերմեռանդորեն սիրի ու ծառայի նրան, մարտնչի հանուն իր հավատի և եկեղեցու, մեռնի, սակայն չուրանա քրիստոնեական հավատքը:
- Հարկ է, որ ասպետը հլու-հնազանդ ծառայի իր օրինական տիրոջը և պահպանի իր հայրենիքը՝ չխնայելով նրա համար իր կյանքը:
- Հարկ է, որ ասպետի վահանը պատսպարան լինի թույլի և հարստահարվողի համար, իսկ նրա արիությունը մշտապես զորավիգ լինի բոլոր նրանց, ում իրավունքները արդարացի են:
- Ասպետը իրավունք չունի նեղացնելու երբեք և ոչ ոքի, սպանելու բարեկամությունը, չարախոսելու և վիրավորելու բացականերին, սգավորներին, խեղճերին:
- Թող նրանց արարքները չուղղորդվեն շահ կամ երախտագիտություն գտնելու, պատվի արժանանալու մարմաջով, գոռոզությամբ ու վրիժառությամբ, այլ թող դրանք ամենուր և ամեն բանում ոգեշնչվեն պատվախնդրությամբ ու ճշմարտությամբ:
- Թող նրանք ենթարկվեն իրենց հրամանատարներին, եղբայրաբար վարվեն իրենց հավասարների հետ, և նրանց հպարտությունն ու զորությունը թող չդրվեն ի վնաս մերձավորի իրավունքների:
- Նրանք իրավունք չունեն անհավասար մարտի բռնվելու, այսինքն՝ մի քանի հոգով հարձակվելու մեկի վրա:
- Նրանք պետք է խուսափեն տոնական մրցությունների և այլ զվարճալի մարտերի ժամանակ սրաշեղբ օգտագործելու:
- Լինելով տրված խոսքին հավատարիմ՝ նրանք երբեք չեն արատավորի իրենց պատիվը անգամ աննշան կեղծիքով և իրենց նկատմամբ եղած վստահությունը կամրապնդեն բոլորի, առանձնապես՝ իրենց զինակիցների մոտ՝ պահպանելով նրանց ունեցվածքն ու պատիվը՝ նրանց բացակայության ժամանակ:
- Թող նրանք զենքը վայր չդնեն, քանի դեռ չեն ավարտել իրենց գործը, չեն իրագործել իրենց նպատակը, նրանք պարտավոր են գիշերուզօր հետամուտ լինել դրան:
- Եթե իրենց սխրագործության ընթացքում նրանք տեղեկանան, որ այն ճանապարհին, որով պատրաստվում են անցնել, վխտում են ավազակները, կամ այնտեղ սարսափ է տարածել ինչ-որ ահարկու գազան, կամ այդ ճանապարհը տանում է մի տեղ, որտեղից ետդարձի ճանապարհ չկա, ապա թող հետ չդառնան իրենց ճանապարհից, այլ համարձակորեն շարունակեն իրենց ուղին անգամ այն դեպքում, եթե համոզված են, որ իրենց անխուսափելի մահ է սպառնում, միայն թե այդ գործողությունը օգտակար լինի իր հայրենակիցների համար:
- Թող նրանք կոչումներ և պարգևներ չընդունեն օտարերկրյա տիրակալներից, քանզի այդ վիրավորանք է իրենց հայրենիքի համար:
- Թող նրանք պահպանեն իրենց դրոշի ներքո եղած զորքերի շարակարգն ու կարգապահությունը, թույլ չտան հասուն արտերի ու խաղողի որթերի ոչնչացում, խստորեն պատժեն այրի կնոջ հավը կամ հովվի շանը սատկացնող կամ դաշնակցի հողում որևէ այլ վնաս պատճառող զինվորներին:
- Թող նրանք ազնվորեն պահեն իրենց խոսքն ու խոստումը, որ տվել են հաղթողին. արդար մենամարտում գերի վերցվածները կամ վճարում են պայմանավորված փրկագինը և կամ խոստման համաձայն նշանակված օրն ու ժամին վերադառնում են բանտ, հակառակ դեպքում նրանք կհայտարարվեն անպատիվ ու ստախոս:
- Արքայի պալատ վերադառնալով՝ ասպետները պետք է սպառիչ հաշվետվություն ներկայացնեն իրենց արկածների մասին, անգամ այն դեպքում, երբ այդ հաշվետվությունը ի վնաս իրենց կծառայի, ավելին՝ կառաջացնի ասպետի կոչումից զրվելու վտանգ:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/02/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել