ՀՀ կրթության և գիտության նախարար

Այսօր Սահմանադրական դատարանը հաստատեց Կառավարության որդեգրած քաղաքականության սահմանադրականությունը: 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հայտարարել է, որ «Ցավոք, Սահմանադրական դատարանը չվերականգնեց անապահով ուսանողների՝ էլիտար ֆակուլտետներում սովորելու իրավունքը»։ 

Չգիտեմ՝ ինչ է ի նկատի ունեցել իմ գործընկերը, բայց ես շատ ուրախ եմ, որ 2010-ից որոշ մեծահարուստ և խիստ ազդեցիկ շրջանակներից մեզ ուղղվող բազմաթիվ միջամտությունները, թե «անվճար ու բանակի տարկետումով տեղ դրեք այդ ֆակուլտետներում», կարողացել ենք մերժել: 

Իսկ ՍԴ այսօրվա որոշումը հաստատեց, որ նաև իրավական առումով որևէ խնդիր չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել