Սիվիլնեթի ու Ա1-ի ուղիղ միացումներն այս պահին իրար հետ վերցված նայում է 14 հազար մարդ, հրապարակում, на глазок, 7-8 000 մարդ ա։ Իհարկե, ոչ բոլոր նրանք, ովքեր օնլայն են նայում, Րաֆֆու կողմնակիցներն են, բայց լայֆսթրիմներին մեկնաբանությունների տարափ է գնում, ընդ որում՝ ու րաֆֆիամետ մեկնաբանությունների, որից կարելի է ենթադրել, որ, այնուամենայնիվ, մեծամասնությունը «րաֆֆիական են»։ Ես ենթադրում եմ, որ եթե 2008-ին ինտերնետն այդքան զարգացած լիներ, ավելի քիչ մարդիկ կլինեին, քան այսօր, ու համապատասխանաբար 5 տարի հետո խնդիրն էլ ավելի արդիական է լինելու։ Իմ կարծիքով, մոտակա տարիներին ընդդիմության համար առաջնային խնդիր է լինելու բողոքական զանգվածն ինտերնետից «օֆլայն» տեղափոխելն ու «օֆլայնում» առկա մարդկանց ինտերնետ–ընդդիմադիր վերածվելու կանխելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել