Երբ ասում են՝ «սպառնում է պետությանը», «սպառնում է պետականությանը»... իրականում պետությանը, բացի արտաքին թշնամուց, ոչինչ էլ չի սպառնում: Լայն իմաստով արտաքին թշնամին էլ պետությունը ոչնչացնելու նպատակ միշտ չէ, որ դնում է:
Խնդիրն այսպես կոչված «պետության ներքին թշնամու» մեջ է, և ամբողջ հարցն այն է, թե որ իշխանությունը կհաղթի պետության ներսում՝ պետական իշխանությունը, օլիգարխիկ իշխանությունը, կրիմինալ իշխանությունը, եկեղեցական իշխանությունը... Ո՞րն է հաղթում: Սա է խնդիրը:
Մեր երկրում պետական իշխանությունը միշտ չէ, որ հաղթում է:
Բայց պետական իշխանության հաստատման համար էլ, ցավոք, հաճախ ընտրվում է ամենաազդեցիկ և ամենաանմարդկային տարբերակը՝ բռնությունը:
Ասեմ, որ դա երկրում պետական իշխանություն հաստատելու միակ տարբերակը չէ: Եվ լավագույն տարբերակը չէ:
Որովհետև բռնություն իրականացնողը սկսում է փնտրել թշնամի և գտնում է նրան ոչ յուրայինների (ոչ իշխանական կուսակցության ներկայացուցչի, այլախոհի, ...) մեջ: Մենք հիմա այդ վիճակում ենք: