Նորաձևության ոստիկանության «տուգանային հրապարակում» են հայտնվել հայտնի և սիրված հայերը: Բայց այս անգամ նրանք «քննվել են» կոշիկի ընտրության տեսանկյունից: Մոդելավորող Արթուր Շարբաթյանը փորձել է մասնագիտական անկողմնակալ կարծիք հայտնել ոչ միայն հայտնիների կոշիկների` դրանց ճիշտ ու սխալ ընտրության, այլև ողջ կերպարին դրանց համադրության մասին:

 

 

Քանի որ Արթուրը այնքան էլ չի սիրում երևալ հեռուստաեթերում և հարցազրույցներ տալ, նախ ներկայացնենք նրան: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի դիզայնի բաժինը: Այնուհետև լրջորեն սկսել է զբաղվել դիզայներական գործունեությամբ, մասնակցել է երիտասարդ դիզայներների «Արմյանսկի սիլուետ» մրցույթին, ինչպես նաև Ուկրաինայում «Տարվա եղանակները» նորաձևության փառատոնին և արժանացել «Ոսկի ձեռքերով վարպետ» մրցանակին (Master of Golden Hands): Տարբեր տարիների մասնակցել է նաև «Ռուսսկի սիլուետ» մրցույթին և դրանցից մեկի ժամանակ արժանացել «Խիզախ որոշման համար» մրցանակին: Արթուրն ասաց, որ գործունեության սկզբնական շրջանում զբաղվել է հագուստի դիզայնով, այնուհետև իր հեղինակած հագուստներին հարմար կոշիկներ չգտնելով` սկսել է զբաղվել նաև կոշիկի դիզայնով: Իր հեղինակած առաջին կոշիկները հագել են սիրածդ ամսագրի գլխավոր խմբագիր ու հայտնի մոդել Անի Քոչարը և գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը: Բացի կոշիկի քննությունից, զրուցակցիս հետ խոսեցինք նաև նորաձևությունից. «Նորաձև լինելու համար ոչ թե պետք է հետևել նորաձևությանը, այլ պետք է ընտրել սեփական ոճը: Կարող եմ ասել, որ Հայաստանում այժմ նորաձևությունը մեռնում է, քանի որ մենք չունենք այն բազան, որը կնպաստի դրա զարգացմանը»,- պնդեց Արթուրը:

 

 

1. Կերպարին շատ ժամանակակից լուծում է տրված: Շատ գրավիչ է, քանի որ ոտքը հնարավորին չափ բաց է: Կերպարը գրագետ է: Երեկոյան այս կերպարով կարելի է գնալ կոկտեյլային հանդիպման:

2. Այս կերպարն էլ լուսանկարվելու համար է ընտրված: Կերպարում շեշտադրված են կոշիկները, որոնք ավելի շատ են ուշադրություն գրավում, նաև աչքի զարնող են գույները: Այնուամենայնիվ, դրանք համապատասխանում են և դժվար է որևէ թերություն գտնել: Հետաքրքիր կոշիկներ են: Կերպարը միանշանակ ոչ աշխատանքային հանդիպման համար է:

3. Կոշիկը ճիշտ է ընտրված, որովհետև ոտքերը շատ ընդգծված չեն: Ամեն ինչ նուրբ է և կանացիություն է հաղորդում` նույնիսկ ջինսային ոճում:

4. Հետաքրքիր է, ժամանակակից, թեթև: Երիտասարդ, ակտիվ մարդու ոճ է: Երեկոյան կարելի է գնալ երևանյան սրճարան: Մեքենա վարելիս նույնպես շատ հարմար կլինի:

 

 

5. Գեղեցիկ է, ժամանակակից: Ընդհանրապես, երբ կոշիկի բարձրացող մասը բաց է, նշանակում է` կինը ցանկանում է գրավել տղամարդուն. ուշադրությունը գրավում է ոտքերի վրա: Այս կերպարով միայն կարելի է հակառակ սեռի ներկայացուցչի հետ հանդիպման գնալ:

6. Չգիտեմ ով է, բայց ոտքերը մի փոքր հաստ են: Չեմ կարծում, որ պետք էր այդքան արտահայտիչ կոշիկ ընտրել: Մի քիչ կոպիտ է, ոճային առումով կոշիկը ճիշտ է ընտրված, բայց ընդհանուր առումով այնքան էլ գեղեցիկ չէ: Կերպարը թելադրում է գյուղական միջավայր կամ ճամփորդություն:

7. Տվյալ մարդը ցանկացել է մանկական թեթևություն հաղորդել իր ոճին: Ներքևի հատվածը գրագետ է, իսկ շրջազգեստի հատվածը կոպիտ է: Դժվարանում եմ նույնիսկ ասել, թե ուր կարելի է գնալ այս կերպարով:

8. Մեքենա վարելու համար շատ անհարմար կոշիկ է ընտրված: Բայց ընդհանուր առմամբ այն համապատասխան է հագուստին և գրագետ է ընտրված:

9. Այստեղ նույնպես կերպարը գրագետ է: Շատ աքսեսուարներ չկան և գլխավորապես շեշտադրված են գեղեցիկ ոտքերը:

 

 

10. Կերպարից երևում է, որ տվյալ անձնավորությունը երեխայական տրամադրություն ունի: Գուցե առօրյայում շատ հարմար է, բայց կոշիկները` ոչ: Այս կերպարով կարելի է գնալ ամառանոց կամ ծովափ:

11. Կոշիկը շատ ժամանակակից է, այսօր ոսկեգույն իրերը բավականին ակտուալ են:

12. Կերպարը ծովային տրամադրություն է ստեղծում, բայց ոտքերը դարձյալ հաստ են: Կարծում եմ` փայլուն զուգագուլպան այս դեպքում ավելորդ էր: Կերպարում ինչ-որ բան լավ չէ. ավելի էժանագին է ստացվել:

13. Չեմ կարծում, որ գեղեցիկ և համապատասխան կոշիկ է ընտրված: Սև ու սպիտակը ուլտրա-գույների հետ օգտագործելը տեղին չէ: Կերպարն ամբողջացնող պարագաներն այնքան էլ ճիշտ չեն ընտրված:

14. Կոշիկը գեղեցիկ է, ընդհանուր կերպարը` ոչ: Կերպարը վուլգար է, ոտքերը` հաստ: Զուգագուլպայի վրայի նախշազարդերն ավելի են հաստացնում ոտքերը: Կանացիություն չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել