Թեման ծանոթ է բոլորին: Երկար մտածելուց հետո որոշեցի գրել շատերի համար ցավոտ և միևնույն ժամանակ շատ ակտուալ թեմայի մասին: Այս թեման չի հետաքրքրի նրանց, ովքեր երբեք չեն փնտրել միջոց անպատասխան սիրո դեմ, ինչպես նաև նրանց, ովքեր հաստատ համոզված են, որ հարկավոր է դուրս շպրտել գլխից այդ դժբախտ սերը: Շատերը այս պահին մտածում են, որ իրենք շատ սիրված են, և այս ամենը իրենց չի սպառնում: Այո՛, հնարավոր է, եթե Դուք այն 2% մարդկանցից եք, քանի որ Սառա Ոթմաննը և Ռոյ Բաումեսթեյրը իրենց կատարած հետազոտությունների արդյունքում հաստատեցին այն փաստը, որ բնակչության 98 % իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապում են անպատասխան սիրուց: Նրանք, ովքեր տառապում են անպատասխան սիրուց, պետք է աշխատեն իրենց վրա, այլապես ոչինչ չի ստացվի: Հիշեք, որ ամեն ինչ շտկվող է, գլխավորը`
1. Ձեր սրտից խելացի եղեք:
2. Առաջին խնդիրն է հետ բերել կորցրած ինքնատիրապետումը և շարունակել ապրել նորմալ և լիարժեք կյանքով:
3. Դարձեք օպտիմիստ, ժպտացեք և ինքներդ Ձեզ ասեք, որ անպայման կգտնեք Ձեր երջանկությունը:
4. Եթե ինքնաներշնչումը վատ է օգնում, և սառը դատողությունը Ձեզ չի հանգստացնում, ապա փորձեք ավելի կատարյալ մեթոդ: Պլանավորեք օրն այնպես, որ ժամանակ չունենաք մտածել Ձեր դժբախտ սիրո մասին:
5. Գնացեք լողի, պարի, ֆիզիկական մարզումներ արեք, մաքուր օդին զբոսնեք և այլն: Ասեմ, որ ջրային մարզումները հանում են ավելորդ լարվածությունը, իսկ ֆիզիկական մարզումները ապահովում են խորը և հանգիստ քուն: Իսկ ամենակարևորը, որ ձեռք կբերեք` գեղեցիկ կազմվածք և շատերին կգերեք Ձեր հմայքով:
6. Չընկճվեք: Համոզված եղեք՝ Ձեր վիշտը ո՛չ ալկոհոլը, ո՛չ թմրանյութը, ո՛չ էլ խմիչքները չեն թեթևացնելու:
7. Մի փորձեք Ձեր վիշտը սփոփել շատ ուտելով: Փորձեք օգնել Ձեզ առողջ սնունդ օգտագործելով:
8. Մյուս սխալը, որ անում են թե՛ աղջիկները և թե՛ տղաները, դա ցուցադրական, նոր և արագ կերպով, նոր ընկեր/ուհի գտնելն է: Պետք չէ: Չէ՞ որ Դուք արդեն զգացել եք, թե ինչ ծանր հույզերով է ուղեկցվում անպատասխան սերը, այդ դեպքում մի պատճառեք նույն ցավը Ձեր դիմացինին, նա ոչնչում մեղավոր չէ:
9. Մի գցեք Ձեր ինքնագնահատականը: Շատերին թվում է, թե արժանի չեն երջանիկ սիրուն, բայց հավատացեք՝ բոլորն էլ արժանի են, պետք է ուղղակի գտնել: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում շատ հաճախ առանձնանում են իրենց զսպվածությամբ և սառնությամբ:
Ամեն դեպքում, ինչ պատճառով էլ որ լինի անպատասխան սերը, կան ձևեր հաղթահարելու նրա բացասական հետևանքները: Եվ վերջում, ամենակարևոր խորհուրդը`
10. Խուսափեք մենակությունից:
Համոզված եղեք, որ կգտնեք Ձեզ արժանի մեկին, քանզի արդեն փորձ ունեք և կկարողանաք օգտվել անցյալի սխալներից: 

glazedpeople.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել