Բոլոր աստղերը վաղ թե ուշ երկընտրանքի առաջ են կանգնում` դիմա՞կ դնել և որևէ դե՞ր խաղալ, թե՞ մնալ այնպիսին, ինչպիսին կան: Եթե անգամ ռեքիդ տակ մի քանի «Գրեմի» ունես, չի նշանակում, թե մի օր ստիպված կլինես որոշել` ողջ կյանքում ձևացնել` փորձելով դուր գալ բոլորին, թե լինել այնպիսին, ինչպիսին կաս իրականում: Թեստը քեզ կօգնի:

Ուրբաթ երեկո… Քաղաքի ամենահայտնի ակումբում… Դու…
ա) հայտնվում ես ամենաթեժ պահից ոչ շուտ, մի հայացք ես գցում Լեդի Գագա ոճով, որն ինչ-որ բան արժի
բ) մարդկանց մեջ հայացքով փնտրում ես ծանոթ դեմքեր. գտնելով նրանց` շտապում ես քննարկել վերջին նորությունները
գ) ուշադրություն չես դարձնում ոչ մեկի վրա. միայն պարելու համար ես եկել:
Բլոգիդ գրառումները ներկայացնում են.
ա) յուրաքանչյուր տառից առաջ մտածված նախադասություններ, որոնցից քո ընկերական աշխարհի նույնիսկ կարճամիտ բնակիչը հասկանում է` որքան խելացի ես, հետաքրքիր, ատասովոր մտածողության տեր
բ) կարճ և հանելուկային պատմություններ` «վերջերս մի դեպք եղավ» կամ «ես երազում եմ ամռան մասին» թեմաների շուրջ, անհեթեթ հղումներ ես տեղադրում ինտերնետում
գ) չես գրում ինչո՞ւ բոլորին պատմես, թե ինչ է կատարվում ներաշխարհումդ:
Առաջին հանդիպմանը սովորաբար դու ...
ա) առաջին հինգ րոպեների ընթացքում փորձում ես հասկանալ` ինչ աղջիկներ են դուր գալիս նրան, իսկ հաջորդ հինգ ժամերի ընթացքում` ապացուցել, որ համապատասխանում ես այդ տեսակին
բ) քեզ բնական ու անկաշկանդ ես պահում. ի դեպ, փորձում ես այդպես վարվել ոչ միայն առաջին հանդիպման ժամանակ
գ) չես շատախոսում և վերջ:
Իր, առանց որի չես կարող.
ա) ինչ-որ շատ արտասովոր բան, օրինակ, թագ
բ) վառ ուլունքներ, ծիծաղելի ականջօղեր, անսովոր զարդեր
գ) արևային ակնոց:
Լուսանկարչական ալբոմիդ նկարները հիշեցնում են.
ա) գլուխգործոցներ, ուստի դրանք չես թաքցնում ալբոմում, այլ տպագրում ես «Ե՞ս Yes!»-ի լոգոյով պոստերի չափով և ամրացնում պատին
բ) քեզ համար կարևոր մարդկանց և վառ պահերի անմահացում
գ) տխուր տեսարան. հարցը ֆոտոգենիկ լինելը չէ, պարզապես չես սիրում լուսանկարվել:
Եթե չես զսպել քեզ և լաց ես եղել



