ՊՆ մամլո խոսնակ

Հարգելի լրագրողներ, խնդրում եմ ՁԵԶ ավելորդ վախ ու խուճապ մի առաջացրեք: Ես լավ գիտեմ ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել երեկ երեկոյան Տավուշում, այլ նաև լավ եմ ճանաչում այդ գյուղերի գյուղապետերին: Հակառակորդի կրակը ոչնչով այս անգամ արտառոց չի եղել, նույնիսկ ինչ-որ առումով, կարելի է ասել, սովորական: Հակառակորդը գիշերը ստացել է համապատասխան հակահարված: Այդ կրակոցները անգամ գնդակոծել անվանելը մի քիչ չափազանցված է, ինչ մնաց հրետակոծել կամ ռմբակոծել: Հակառակորդը չի կարող և չի կրակել Շիլկայից, և բնականաբար պարկուճներն էլ չէին կարող հայտնվել գյուղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել