Մտածե՞լ եք երբևէ, թե ինչպես են հավաքում լոռամրգին (клюквa): Դրանք հավաքելն իսկական տանջանք է: 

Մինչ մի քիչ պտուղ հավաքելը մեջքդ բռնվում է, իսկ ձեռքերդ ու ոտքերդ պոկվում են հոգնածությունից:

Այդ դեպքում որտեղի՞ց մեր սուպերմարկետներում այդքան լոռամրգի:

Պարզվում է, որ ներկայումս դրա հավաքումը մեխանիկական է դարձել, իսկ գործընթացը՝ անչափ անսովոր: Լոռամրգին ավտոմատացված եղանակով հավաքելու համար այն աճեցվում է հատուկ պլանտացիաներում:

Դրա դաշտերը նման են բրնձի դաշտերին: Դրանք ամրացված են հողե պատնեշներով, որոնք հուսալիորեն պահում են ջուրը այդ պլանտացիաներում:

Երբ լոռամրգին հասունանանում է, պտուղը ջրից թեթևանալով բարձրանում է ու սկսում լողալ մակերեսին: Բերքը հավաքելու համար հարկավոր է ջուրը «հարել» կոմբայններով: Արդյունքում՝ հասուն պտուղները պոկվում են ցողունից ու հեշտ դարձնում հավաքման գործընթացը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել