1. Հրաժարվեք տրտնջալուց ... փոխարենը ... ամեն բանի մեջ փառք տվեք Աստծուն:

2. Հրաժարվեք անկողնում թավալվելուց 10-15 րոպեից ... փոխարենը ... օգտագործեք այդ ժամանակը աղոթքի համար:

3. Հրաժարվեք մարդկանց վատ կողմերին նայելուց ... փոխարենը ... կենտրոնացեք նրանց դրական և լավագույն հատկանիշների վրա:

4. Հրաժարվեք չարախոսությունից ... փոխարենը ... թող ձեր խոսքը լինի բարոյածին և բարյացակամ:

5. Հրաժարվեք ձեր տագնապներից ... փոխարենը ... վստահեք դրանք Աստծուն:

6. Հրաժարվեք ատելությունից կամ հակակրանքից ուրիշների նկատմամբ ... փոխարենը ... սովորեք սիրել:

7. Հրաժարվեք վախից, քանի որ այն կանխում է քրիստոնեական վկայությունը ... փոխարենը ... համարձակությամբ խոսեք ուրիշներին ուղղափառ հավատքի մասին:

8. Հրաժարվեք կիրակնօրյա թերթերից և ինտերնետից ... փոխարենը ... սերտեք Աստվածաշունչը:

9. Հրաժարվեք հեռուստացույցից մեկ երեկո ... փոխարենը ... այցելեք հիվանդ կամ միայնակ կարիքավոր մեկին:

10. Հրաժարվեք ավելորդ գնումներից և վաստակը վատնելուց ... փոխարենը ... զոհաբերեք այդ գումարը Աստծո գործի համար:

11. Հրաժարվեք արտաքինից և աշխարհի չափանիշներով մարդկանց դատելուց:

12. Հրաժարվեք ինքներդ ձեզանից ... Տիրոջ համար: (Ով որ իր անձը գտնում է, այն կը կորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կը գտնի։ ՄԱՏԹԷՈՍ 10:39)


Նշում - խորհուրդների ցանկը վերցված է Հոգշ. Տիրայր Ծ. Վրդ. Դերվիշյանի «Սբ. Պատարագի Պատշաճներ» անգլերենով հրատարակված գրքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել