Բայց չհասկացա՝ աղջիկն ով էր. անհատական վիդեոնամակն ուղարկո՞ղը, թե՞ այն հրապարակայնացնող, սիրազգացմունքախանդային դաշտում «առաջին քայլերն» անող աղջնակի հաշվին ինքնահաստատվող Ղզիկ Գյադեն:
Իսկ այդ ամենից հրճվող ու այդ վիդեոնամակը տարածող բորենիներն ուղղակի նողկանք են առաջացնում:
Լավ, 13-15 տարեկան երեխա է, չի մտածել հետևանքների մասին, վիդոնամակով է իր ապրումների մասին այդ թրթուռին դիմել, որն էլ ուզել է հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ ինչպես են աղջիկներն իմ շուրջը պտտվում, ու անհատական տեսանամակը հրապարակայնացրել է: Բա դու՞ք ինչու եք տարածում: Մտածում ե՞ք, թե հիմա այդ աղջիկն ինչ հոգեբանական ճնշման տակ կընկնի իրեն ճանաչող շրջապատի կողմից: Աստված չանի, որ դրա արդյունքում ինքնասպանության դիմի: Բոլորդ կարող եք ձեզ հաշվել որպես խմբակային սպանություն կատարողներ:
Գյումրեցու ասած՝ կդորըմ մարդ եղեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10211341494401153?notif_t=close_friend_activity¬if_id=1477478015023446
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել