ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն այս մասին տեղյակ չէր, իսկ մարզպետի օգնականը հերքում է շրջանառվող լուրերը: Մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը փոխանցեց, որ Աշոտ Գիզիրյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել, դա ապատեղեկատվություն է:
«Ես նման քննարկումներից տեղյակ չեմ, իսկ նման խոսակցություններ տարածողները ընդհանուր առմամբ ոչ միայն մեր համակիրները չեն, այլև համակիրները չեն այն գաղափարի, որ Գյումրին վերածնունդ ապրելու ճանապարհը շարունակի, որովհետեւ նույն մարզային իշխանությունների, մարզպետի գլխավորությամբ` հիմնավոր փաստարկներով ներկայացվել է Շիրակի մարզում առկա, գերակա ուղղություններով զարգացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագրեր, որին նախագահն արձագանքել է աննախադեպ 90 միլիարդ դրամի ներդրումներով: Եվ այն ուշադրությունը, որը նախագահն ունեցել է մարզի զարգացման ծրագրերի նկատմամբ, տեղում ճիշտ է արձագանքվել. բոլոր ներդրումները մենք տեսնում ենք, որ խիստ նպատակային են: Բարեփոխումների, զարգացման շարունակությունը ապահովելու համար խոչընդոտներ ման գալու կարիք չկա»,- ասում է Սահակ Մինասյանը:
aravot.am



