Հայկական մեդիա դաշտում նկատվող պրոֆեսիոնալիզմի պակասի մասին
Օրերս Հայաստան էր այցելել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը։ Նախ նշեմ, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտն Առաջին խաչակրաց արշավանքից հետո ձևավորված հոսպիտալիերների կրոնական-բարեգործական եղբայրություն է։ Ներկայումս Մալթական Ուխտն աշխատում է 90 երկրներում և զբաղվում է բարեգործությամբ, ունի բազմաթիվ հիվանդանոցներ, կլինիկաներ, հաշմանդամների և տարեցների համար նախատեսված կենտրոններ և այլն։
Մեր որոշ լրատվականներ (այդ թվում՝ հայտնի հեռուստաալիքներից), սակայն, ասպետական այս միաբանությունը նույնացրին Մալթայի Հանրապետության, իսկ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին՝ Մալթայի նախագահի հետ։
Ցավալի է, բայց մեդիա դաշտում, իրոք, շատ անելիք կա․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.minasyan.3/posts/1214632458580496
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել