Ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է թրթռացող դաջվածքի տեխնոլոգիան արտոնագրելու հայտ: Արտոնագրի նկարագրության համաձայն՝ ընկերությունը նախատեսում է դաջվածք կատարել մարդու մարմնի վրա ֆերոմագնիսական թանաքի օգնությամբ:
Այն կծանուցի մարդուն մուտքային զանգերի, նոր հաղորդագրությունների կամ այլ դեպքերի ժամանակ: Բարձր տեխոնոլոգիական դաջվածքն արվում է մարմնի վրա ասեղի օգնությամբ և ոչնչով չի տարբերվում հասարակ դաջվածքից: Մագնիսական դաջվածքը նաև խորհուրդ է տրվում օգտագործել համակարգիչներ մուտք գործելու համար:
Ծանուցումները «կթրթռացնեն» մաշկն այնքան ժամանակ, մինչև, օրինակ, մարդը չքորի իր ձեռքի այդ հատվածը:
Նյութի աղբյուր՝ http://vahjan777.blogspot.com/2012/03/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել