Սիրելի լրագրողներ, ում բախտ չի վիճակվել ծառայել բանակում՝ առողջական խնդիրների, գիտական կոչումների, փողի կամ սեռի պատճառով,ուզում եմ ձեզ երեք բառերի իմաստների հետ ծանոթացնել, որ դուք ակամա թյուրիմացության մեջ չգցեք ձեր ընթերցողին.
Գնդակոծություն - հրազենային զենքից (ատրճանակ, ինքնաձիգ, հրացան, գնդացիր) իրականացվող կրակ,
Հրետակոծություն - փողային հրետանուց կրակ։ Նաև տանկերից, ՀՄՄ-ներից և ականանետերից,
Ռմբակոծություն - ավիացիայի կողմից կառավարվող կամ ազատ անկումային ռումբերով իրականացվող խոցում,
Հրթիռակոծություն - ռեակտիվ կառավարվող ու չկառավարվող հրթիռներով իրականացվող խոցում։

Եթե չեք հիշի, գրեք ձեր բլոկնոտներում, որ էշ-էշ վերնագրեր չտաք ձեզանից դուրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել