Ներմուծման ազատականացման շուրջ տիրող ոգևորությունը հուշում է, որ հանրության մոտ բավականին մեծ է արագ հարստանալու մոլուցքը, կամ ավելի ճիշտ առկա է ստահոդ «ներմուծում ես, հետևաբար հարուստ ես» բանաձևը։ Իրականում ներմուծելը դեռևս շղթայի առաջին ու հավանաբար ամենադյուրին փուլն է, մնացած փուլերը ավելի հեշտ հաղթահարելի չեն։ Ներմուծման գայթակղությունը իրականում կարող է հանգեցնել արագ ձախողման։Մինչդեռ ապրանքների ու ծառայությունների արտահանումը հենց այն է, ինչն իրականում կարող է դառնալ մեծ հաջողությունների սկիզբ։ Իսկ արտահանման մեջ էլ քիչ չեն «ադմինիստրատիվ» միջամտությունները, այնպես որ առաջարկում եմ նաև կենտրոնանալ այս խնդիրների վրա։
Viktor Yengibaryan
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/viktr.yengibaryan/posts/668510999965398?notif_t=close_friend_activity¬if_id=1477223502201495
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



