
1. Սա Վիկտոր Համբարձումյանի անձնական աշխատասենյակն է, որտեղ նա աշխատել է Բյուրականում գտնվելու ողջ ընթացքում: Հենց այստեղ են առաջացել նոր աստրոֆիզիկական գաղափարները, այստեղ է իր գործունեությունը ծավալել հայտնի աստղագետը: Բնավորությամբ Համբարձումյանը չափազանց աշխատասեր էր:

2. Ազատ ժամանակ նա մտնում էր հյուրասենյակ՝ մի բաժակ տաք թեյը ձեռքին, նստում էր այս սեղանիկի մոտ, որը Համբարձումյանին էին նվիրել իր ուսանողները՝ ծննդյան առթիվ:

3. Ղարաբաղյան շարժման սկզբում մեծ դերասան Սոս Սարգսյանը և գրող Զորի Բալայանը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել: Նրանց միացավ արդեն տարեց Վիկտոր Համբարձումյանը, սակայն արդեն իններորդ օրը նա իրեն չափազանց վատ էր զգում:

4. 82-ամյա Վիկտոր Համբարձումյանին համոզել, որ դադարեցնի հացադուլը և վերադառնա Երևան, հաջողվեց միայն կաթողիկոս Վազգեն I-ին: Երևանի կոնյակի գործարանը, իմանալով, որ աստղագիտության մաեստրոն շատ է սիրում կոնյակ, նրա պատվին ստեղծեց և նրան նվիրեց այս շիշը:

5. 1986 թվական: Նվեր ուսանողներից՝ իրենց ուսուցիչ Համբարձումյանին: 20-րդ դարի վերջին դեռ 3D լուսանկարները «հրաշքներ» էին համարվում:

6. Նա սիրում էր հանգստանալ այս սենյակում, որը տեղկայաված է տուն-թանգարանի առաջին հարկում: Համբարձումյանը հենց այստեղ էլ վախճանվել է:

7. Ամեն օր ժամը 19:00-ից մինչև 19:30 Համբարձումյանը զբոսնում էր իր այգում, որը գտնվում էր տան առջևում:

8. Համբարձումյանի դիմանկարով այս գոբելենը տուն-թանգարանին է նվիրել Իրանից մի հայկական ընտանիք՝ Համբարձումյանի հարյուրամյակի կապակցությամբ:

9. Վիկտոր Համբարձումյանը նախընտրում էր պարզությունն ու հարմարավետությունը: Նա չէր սիրում շքեղություն և ինքն իրեն դա թույլ էլ չէր տալիս երբեք:

10. Տուն-թանգարանում ասում են, որ այս հայելին այն քիչ իրերից է, որը մնացել է նրա հին, թբիլիսյան տնից: Այդ տանը նա ծնվել էր: Հայելու շուրջբոլորը միշտ բազմաթիվ օծանելիքներ և օդեկոլոններ են դրված եղել:




