Եթե ուզում ես շատ արագ աճեցնել մազերդ, փորձիր LADYNEWS-ի առաջարկած հրաշք դիմակը, որը կարող է երկարեցնել մազերդ 15սմ-ով ընդամենը մեկ ամսում: Դիմակը դրեք 1 ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ:

Մանանեխով դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 2 ճ. գդալ չոր մանանեխի փոշի, 2 ճ. գդալ տաք ջուր, 1 դեղնուց, 2 ճ. գդալ ձիթապտղի կամ կռատուկի յուղ, 2 թ. գդալ շաքարավազ:

Մանանեխի փոշին լուծեք տաք ջրի մեջ, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները և լավ խառնեք: Քսեք մազարմատներին, խուսափեք մազերի ծայրերը դիմակով շփելուց: Լավ քսեք գլխամաշկին, ծածկեք տոպրակով և տաք գլխարկ դրեք կամ փաթաթեք սրբիչով:

Դիմակը պահեք 15-60 րոպե` կախված նրանից, թե ինչքան ուժեղ է «վառում» մանանեխը:

Այնուհետև հեռացրեք դիմակը գոլ ջրով, լվացեք մազերը շամպունով: Լավագույն արդյունքի համար կարող եք նաև հատուկ՝ մազերի սնուցման և աճի համար նախատեսված բալզամ օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել