Այսօր ՄԱՅՐԵՆԻ լեզվի օրն է: Երբեք չմոռանանք, որ ՀՀ պետական լեզուն ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է: Շնորհավոր տոնդ, հա՛յ: Իմ բարեկամ, հոգ չէ, թե դու լատինատառանվիրյալ ես և չես տեսնում քո հարստությունը... Այո՛, այո՛, այսօր քո հարստության տոնն է, քո ինքնության տոնը...
Ոսկեղենիկ հայերենի անաղարտ պահպանության գործը յուրաքանչյուր հայի պարտքն է: Այս տոնը թո՛ղ լինի վերափոխման պարսպի առաջին քարը, թո՛ղ ավելի ամրապնդի հայերենի տարածվածությունը և խեղդի լատինատառակիրառությունը...
Ո՜վ հայ մարդ, ո՜վ իմ հասակակից, իմ ընկե՛ր. հայոց լեզուն հենց ի՛մ, քո՛ և մեր ընկերների հարստությունն է, արի ամուր պահենք այն, մաքրենք, գեղեցկացնենք, հարստացնենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



