Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է: Շնորհավորում եմ բոլորիս: Ուզում եմ, որ յուրանքանչյուրս հարազատի նման, հոգատարությամբ վերաբերվենք մեր լեզվին: Ուզում եմ, որ այն գիտակցվի որպես ազգային բարձրագույն արժեք, ինչպիսիք են` դրոշը, զինանշանը, օրհներգը: Ուզում եմ, որ չհանդուրժենք որևէ կամայական վերաբերմունք, ոտնձգություն մեր լեզվի հանդեպ: Պետք է պատժվեն այն բոլոր մարդիկ, ովքեր ստեղծում են անլուրջ, գռեհիկ, անլուրջ բառեր, կատարում անհարկի «թարգմանություններ»` պատճառ դառնալով թյուրմացությունների, լեզվական սխալների, սեփական լեզվի հանդեպ հակակրանքի տարածման: Պետք է պատժվեն այն մասնագետները, ովքեր գրում են այնպիսի դասագրքեր, շտեմարաններ, որոնցում աղավաղվում, արհեստականորեն բարդացվում, անճոռնիացվում է մեր գեղեցիկ, ջինջ լեզուն, որն էլ պատճառ է դառնում, որ մեր երիտասարդությունը տհաճությամբ սովորի սեփական լեզուն: Պետք է ստեղծվի ու գործի հայոց լեզվի բարձրագույն խորհուրդը, գործի լծվեն նվիրյալ, բանիմաց, գիտակ մասնագետներ: Ու հենց այդ կառույցի բոլոր որոշումները կդառնան օրենք բոլորի համար` վերջ դնելով կամայականություններին, հաճախ անտեղի երկձևություններին, անիմաստ բառակույտերի տարածմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/340443986065817
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել