Մեսսի. Ես այլմոլորակային չեմAysor.am-ը գրում է.

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին զարմանքով է արտահայտվել երկրպագուների արտահայտությունների վերաբերյալ։
 
Twitter-ի գրառումները նա մեկնաբանել է իր թիմակիցներ Ժերար Պիկեի, Արդա Թուրանի, Իվան Ռակիտիչի ու Սերխի Ռոբերտոյի հետ, հայտնում է iSport.ua-ն։
 
Մարդիկ Թուրանին անվանել են «հրաշագործ», Պիկեն համեմատվել է «Gangnam Style-Psy» հիթի կատարողի հետ։
 
Ֆուտբոլիստների արձագանքը հիմնականում շատ հանգիստ ու ուրախ է եղել, բայց բոլորից շատ անկեղծացել է Լիոնել Մեսին։
 
«Ես զարմացած եմ, նույնիսկ հուզվեցի, - ասել է Մեսին։
 
«Լիովին տարբերվում եմ այլմոլորակայինից։ Բացարձակ նորմալ մարդ եմ», - ասել է արգենտինացին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել