Lurer.com-ը գրում է.
6,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Տոտորիի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է Ազգային օդերեւութաբական գործակալությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցունամիի սպառնալիք չկա, թեեւ սկզբնապես շտապ իրազեկման համակարգի օգնությամբ բնակիչներին հանձնարարել Էին չմոտենալ ծովափին:
Երկրաշարժին հաջորդել են մինչեւ 5,0 մագնիտուդով հետցնցումներ: Այդ կապակցությամբ դադարեցվել է «Սինկանսեն» արագընթաց գնացքների երթեւեկությունը եւ երթեւեկությունը ավտոմայրուղիների առաձին հատվածներում: Ժամանակավորապես դադարեցված է 39,8 հազար մասնավոր տների ու բնակարանների էներգամատակարարումը: «Կիոդո» գործակալության տվյալներով՝ Օկայամա օդանավակայանը, որը գտնվում է համանուն պրեֆեկտուրայում, փակել է թռիչքավայրեջքային գոտին:
Ըստ վերջին տվյալների՝ տուժել է առնվազն երկու մարդ: Յուրիհամա քաղաքում, որը գտնվում է ամենաուժգին երկրաշարժի Էպիկենտրոնից ոչ հեռու, ավերվել է մեկ շենք: Հոկուեյ քաղաքում ստորգետնյա ցնցումներից հետո մեծ ճեղքվածք Է առաջացել ավտոմոբիլային ճանապարհին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



