1103-OMATCH_TURKEY-SYRIA-REFUGEESAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի վիճակագրական ծառայության (ԹՎԾ-TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում աղքատությունը գնալով ավելի ծանր դրսևորում է ստանում: Deutsche Welle-ի թուրքական ծառայության փոխանցմամբ էլ՝ Թուրքիայում շուրջ 1 միլիոն 250 հազար մարդ չի կարողանում ինչպես հարկն է լուծել օրվա հացի խնդիրը, իսկ նրանցից շուրջ 50 հազարը սովի են մատնված. գրում է Ermenihaber-ը:

ԹՎԾ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչության շուրջ 14,7 տոկոսի (մոտ 12 մլն մարդ) կենսապայմաններն աղքատության շեմից ցածր են: Ընդ որում, երկրի աղքատ բնակչությունը գնալով ավելի ու ավելի է աղքատանում, մեծանում է ծայրահեղ աղքատների ու մեծահարուստների միջև տարբերությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել