«Playboy»-ի նախկին մոդել Դիանա Բեչիրովիչը պատմել է Ալ Պաչինոյի հետ իր սիրային կապի մասին: Կնոջ խոսքերով` իրենց սիրավեպը սկսել է 70-ականների սկզբին: Այդ ժամանակ դերասանը փառքի գագաթնակետին էր` շնորհիվ «Կնքահայրը» լեգենդար ֆիլմում իր դերակատարությանը:

Սակայն, եթե էկրանին Ալ Պաչինոն ամենակարող տղամարդու էր ցուցադրում,  կյանքում նա այդ հատկանիշների հակապատկերն էր, ում հետ չափազանց ձանձրալի էր:

Դիանան պատմել է, որ Պաչինոն, ում ինքը սխալմամբ մաչոյի տեղ է դրել, իսկական պարանոիկ էր, ում կողքին նա չէր կարողանում իրեն իսկական կին զգալ: Իսկ երբ դերասանը սկսեց հրամաններ արձակել սեքսուալ սերբուհուն, վերջինս Ալ Պաչինոյին բավականին հեռու ուղարկեց:

Պաչինոն այդքան էլ չտխրեց և միանգամից սիրո իր հաջորդ օբյեկտը գտավ` «Կնքահայրը» ֆիլմի իր գործընկերուհի Դայանա Կիտոնին: Սակայն նրանց հարաբերությունները ևս կարճ ժամանակում ավարտվեցին` նույն պատճառներով, ինչ և Դիանայի ժամանակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել