Սերբիան հայտարարել է Ռուսաստանի պատճառով ԵՄ-ի կողմից ճնշումների մասինAysor.am-ը գրում է.

Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցներ կիրառելուց հրաժարվելու պատճառով  Բելգրադի վրա Եվրամիության կողմից գործադրվող ճնշումներն անթույլատրելի են: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Tanug-ին:
 
«Սերբիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, սակայն մենք չենք անի այն, ինչը հակասում է մեր ազգային շահերին», - հայտարարել է դիվանագետը:
 
Բելգրադը հրաժարվում է աջակցել Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու միջոցներին, չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի պահանջներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել