
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Ռոնալդոն (Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդո) Րիո-դե-Ժանեյրոյի լողափներից մեկում հայտնվել է մի աղջկա հետ: Նրա նոր ընտրյալի անունը Պաուլա է: Սիրահարված զույգն իր հանգիստն անցկացրել է Բրազիլիայի՝ Իպանեմա կոչվող ամենահեղինակավոր լողափին: Հայտնի է, որ ֆուտբոլիստն ու նրա ընտրյալը ծանոթացել են Ամանորի նախաշեմին: Հետաքրքիր է, որ Ռոնալդոն միշտ էլ նախապատվությունը տվել է մոդելներին և մարզուհիներին: Այս անգամ ևս բացառություն չէ, քանի որ Պաուլան Բրազիլիայում հայտնի մոդել և դիջեյ է:
Ռոնալդոյի նոր ընտրյալը նույնիսկ համագործակցել է Բեյոնսեի և Ալիշա Քիզի հետ:
Տեղեկացնենք, որ Ռոնալդոն արդեն 4 երեխաների հայր է: Նա ամուսնացած է եղել բրազիլուհի մի ֆուտբոլիստի հետ:
Սակայն իր նոր ընկերուհուց ֆուտբոլիստը այլևս չի կարող երեխաներ ունենալ, քանի որ մոտ 3 տարի առաջ երեխա ունենալու հնարավորությունը սահմանափակող վիրահատություն է կատարել:
Ինչ վերաբերում է Ռոնալդոյի ֆուտբոլային կարիերային, ապա «Ոսկե գնդակի» կրկնակի մրցանակակիրն իր կարիերան ավարտել է դեռևս 2 տարի առաջ:





